Էկոլոգիա

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։

Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ:

Pringles

Pringles Original Flavored Potato Crisps Chips - 5.2oz : TargetԲաղադրությունը` ջրազրրկված կարտոֆիլ, բուսական յուղ, տապիոկայի օսլա, շաքար, յուրահատուկ համով համեմունք [մալտոդեքստրին, համի և բույրի ուժեղացուցիչներ (նատրիումի գլյուտամատ, 1–փոխարինված, նատրիումի 5–գլուանիլատ 2–փոխարինված, նատրիումի 5–ինոզինատ 2–փոխարինված), փխրեցնող ագենտ (ամորֆ սիլիցիումի երկօքսիդ)], աղ էմուլգատոր(E471):

Բացի նշված բաղադրիչներից պարունակում են նաև ԳՄՕ։ Այն կարող է բազմաթիվ հիվանդությունների և մուտացիաների պատճառ դառնալ։ Այդ պատճառով անհրաժեշտ է յուրաքանչյուր տեսակի սնունդ օգտագործել չափավոր, չչարաշահել։ Նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մակնշմանը՝ արդյո՞ք գնվող սննդամթերքը պարունակում է գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>