«Տուն» ֆիլմի դիտում

«Տուն» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է 2009 թվականին, աշխարհահռչակ լուսանկարիչ Յան-Արտյուս-Բերտրանի և ռեժիսոր Լյուկ Բեսսոնի համատեղ աշխատանքի արդյունքն է: Ֆիլմը ցույց է տալիս մոլորակի գեղեցկությունն ու մարդկային գործունեության արդյունքում առաջացած կործանման հետևանքները: Արդյունաբերական արտադրության արդյունքում Երկրն հասցված չբուժվող վերքերը, պատերազմների, բնապահպանական աղետների հետևանքները դիտողի համար բացահայտում են մոլորակի իրական իրավիճակը: Ֆիլմը գրեթե ամբողջությամբ բաղկացած է…

Եռօրյա ճամբար, օր 3

Մուտքի ճամբարի երրորդ օրը նախորդների պես հետաքրքիր անցավ: Այսօր մենք ծանոթացանք մեր ռուսաց լեզվի ուսուցչուհու՝ Ընկեր Մարիամի հետ: Դասը նվիրված էր ռուսական պոեզիային: Ուսուցչուհին մեզ ծանոթացրեց Էդուարդ Ասադովի կյանքի եւ արվեստի հետ: Մենք բաժանվեցինք խմբերի եւ կարդացինք նրա ստեղծագործություններից: Ես եւ իմ ընկերուհի Ջուլին, կարդացինք Ասադովի «Она вошла совсем седая» բանաստեղծությունը: Փոքրիկ ընդմիջումից հետո սկսվեց…

65 լավագույն դետեկտիվ ժանրի կինոնկարներ

Ես հավաքել եմ տարբեր ժամանակների 65 լավագույն դետեկտիվ ֆիլմերն ու սերիալները: Նրանք բոլորն էլ բարձր գնահատականներ են ստացել քննադատներից և հեռուստադիտողներից: Շատերն արժանացել են հեղինակավոր մրցանակների և անվանակարգերի: 1. Shutter Island (Անիծյալների կղզին) • ԱՄՆ, 2009 • Տևողությունը – 2ժ 18ր Ամերիկացի երկու քննիչ ուղարկվում են Մասաչուսեթս նահանգի կղզիներից մեկը՝ հոգեբուժարանի հիվանդներից անհետանալու վերաբերյալ հետաքննություն…

Եռօրյա ճամբար օր 2

Այսօր ճամբարի երկրորդ օրն էր։ Առավոտյան մենք հավաքվեցինք և միասին գնացինք զբոսնելու ու ծանոթանալու գրեթե բոլոր մասնաշենքերին։ Ծանոթացանք Ընկեր Մարիամի հետ, որը ողջ ճանապարհին ուղեկցում էր մեզ և պատմում ամեն մասնաճյուղի մասին։ Ծանոթանալով դպրոցների և պարտեզների հետո` հասանք այգի, որն ամբողջությամբ կառուցել էին Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի ուսանողները և աշխատակիցները։ Հետո այցելեցինք ագարակը, որտեղ տեսանք տարբեր…

Եռօրյա ճամբար օր 1

Առաջին օրը հավաքվեցինք առավոտյան 9:30։ Գնացինք լսարան, հավաքվեցինք, և սկսեցինք բացել  մեր բլոգները։ Մեզ օգնեցին 2-րդ կուրսի ուսանողուհիներ Նունե Գրիգորյանը և իր քույրիկը, Դիանա Բարսեղյանը և Լիլիթ Գասպարյանը: Լրացրեցինք բոլոր կարգերը և գրեցինք մեր առաջին գրառումները։    

Իմ մասին

Ես Անաստասիա Ասրիյանն եմ, 14 տարեկան։ Սովորել եմ Մուրացանի անվան հ.18 հիմնական դպրոցում։ Ես 3 տարի հաճախել եմ նկարչության խմբակ, իսկ հիմա արդեն 2 տարի է հաճախում եմ Թումո։ Ես ընտրել եմ Վեբ դիզայն բաժինը, քանի որ սիրում եմ դիզայնի այդ ուղղությունը, և ազատ ժամանակ զբաղվում եմ դիզայնով և նկարչությամբ։ Քոլեջի մասին իմացել եմ մայրիկիցս,…