Եռօրյա ճամբար, օր 3

Մուտքի ճամբարի երրորդ օրը նախորդների պես հետաքրքիր անցավ: Այսօր մենք ծանոթացանք մեր ռուսաց լեզվի ուսուցչուհու՝ Ընկեր Մարիամի հետ: Դասը նվիրված էր ռուսական պոեզիային: Ուսուցչուհին մեզ ծանոթացրեց Էդուարդ Ասադովի կյանքի եւ արվեստի հետ: Մենք բաժանվեցինք խմբերի եւ կարդացինք նրա ստեղծագործություններից: Ես եւ իմ ընկերուհի Ջուլին, կարդացինք Ասադովի «Она вошла совсем седая» բանաստեղծությունը: Փոքրիկ ընդմիջումից հետո սկսվեց…

Եռօրյա ճամբար օր 2

Այսօր ճամբարի երկրորդ օրն էր։ Առավոտյան մենք հավաքվեցինք և միասին գնացինք զբոսնելու ու ծանոթանալու գրեթե բոլոր մասնաշենքերին։ Ծանոթացանք Ընկեր Մարիամի հետ, որը ողջ ճանապարհին ուղեկցում էր մեզ և պատմում ամեն մասնաճյուղի մասին։ Ծանոթանալով դպրոցների և պարտեզների հետո` հասանք այգի, որն ամբողջությամբ կառուցել էին Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի ուսանողները և աշխատակիցները։ Հետո այցելեցինք ագարակը, որտեղ տեսանք տարբեր…

Եռօրյա ճամբար օր 1

Առաջին օրը հավաքվեցինք առավոտյան 9:30։ Գնացինք լսարան, հավաքվեցինք, և սկսեցինք բացել  մեր բլոգները։ Մեզ օգնեցին 2-րդ կուրսի ուսանողուհիներ Նունե Գրիգորյանը և իր քույրիկը, Դիանա Բարսեղյանը և Լիլիթ Գասպարյանը: Լրացրեցինք բոլոր կարգերը և գրեցինք մեր առաջին գրառումները։