Մեդիաուրբաթ – քայլք Մուսալեռով

Այսօր քոլեջի ուսանողներով դասավանդողների հետ միասին այցելեցինք Մուսա լեռան հուշարձան։ Դասավանդողները պատմեցին մեզ այս վայրի և Մուսալեռան մասին։ Հետո գնացինք կից գտնվող եկեղեցի։ Բակում բոլորով միասին արտասանեցինք  «Է՜յ, ջան-հայրենիք» , «Հայրենիքում» և «Հայաստան ասելիս» ստեղծագործությունները, երգեցինք և պարեցինք։