Ֆոտոսինթեզ

Պատահական չէ, որ երկրագնդի կանաչ ծածկը համարվում է նրա թոքերը։ Այն, ինչպես և մարդու թոքերը բավարարում է երկրի բնակչության թթվածնի պահանջը։  Անդրադառնանք այն հարցին թե ինչու են բույսերը կանաչ։ Ինչպես գիտենք տեսանելի լույսը կազմված է 7 գույնից, նրանցից բոլորը բացի կանաչից և դեղինից բույսերը կլանում են, իսկ կանաչը և դեղինը անդրադարձնում, մնացած լուսային պիգմենտները խթանում…

Սննդային կապերը էկոհամակարգում, օրգանիզմների միջև փոխհարաբերությունների տիպերը, սննդային կապերի տիպերը: Էկոլոգիական բուրգի կանոնը

Սննդային կապեր։ Յուրաքանչյուր տեսակ օգտագործում է օրգանական նյութի մեջ գտնվող էներգիայի միայն մի մասը՝ նրա տրոհումը հասցնելով մինչև որոշակի փուլի։ Տվյալ տեսակի համար ոչ պիտանի, բայց դեռևս էներգիայով հարուստ նյութերն օգտագործում են այլ օրգանիզմներ։ Այսպիսով, կենսաերկրացենոզներում էվոլուցիայի ընթացքում կազմել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաններ, որոնք հաջորդաբար նյութեր և էներգիա են ստանում ելակետային սննդանյութից։ Տեսակների առանձնյակների միջև…

Էկոլոգիական գործոններ, օրգանիզմների վրա դրանց ազդեցության ընդհանուր օրինաչափությունները,

Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ…

Կյանքի զարգացումը Երկրի վրա

Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է առաջին կենդանի արարածի հայտնվելուց մոտավորապես 3.7 մլրդ տարի առաջ (իսկ որոշ տվյալների համաձայն՝ 4.1 մլրդ տարի առաջ) և շարունակվում է մինչ օրս։ Բոլոր օրգանիզմների միջև նմանությունը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք ընդհանուր նախնի են ունեցել, որից և առաջացել են կենդանի մյուս օրգանիզմները։ Միկրոբների համայնքները և արքեյաները արքեյան դարաշրջանի գերիշխող կյանքի…

Էվոլյուցիա

Ի՞նչ է էվոլյուցիան: Էվոլյուցիան կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում ժառանգական հատկանիշների փոփոխությունն է։ Էվոլյուցիոն գործընթացի արդյունքում կյանքի կազմավորման բոլոր մակարդակներում՝ տեսակներից, անհատական օրգանիզմներից մինչև մոլեկուլներ առաջանում է կենսաբազմազանություն։ Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է: Քանի որ Դարվինը…

Ալելային գեների փոխազդեցությունները

Ալելները գենի երկընտրելի տարբերակնե, որոնք կարող են գտնվել քրոմոսոմի տվյալ լոկուսում։ Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր որոշակի գեն գտնվում է խիստ որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում՝ լոկուսում։ Ընդ որում, քրոմոսոմների հապլիդ հավաքում առկա է տվյալ հատկանիշը պայմանավորող միայն մեկ գեն։ Այդպես է էուկարիոտ օրգանիզմների սեռական բջիջներում, ինչպես նաև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ ունեցող պրոկարիոտ օրգանիզմներում։ Էուկարիոտների մարմնական(սոմատիկ) բջիջներում առկա է քրոմոսոմների դեպլոիդ հավաքը, և, հետևաբար տվյալ հատկանիշը պայմանավորող երկու գեն։ Դրանք գտնվում են հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ ։…

Օրգանիզմի բնականոն զարգացման խանգարման պատճառները,

Զարգացման արատները կամ զարգացման անոմալիան օրգանիզմի նորմալ կառուցվածքի շեղում է, որն առաջանում է նարարգանդային կամ հազվադեպ դեպքերում հետծննդաբերական զարգացման շրջանում։ Հատուկ վտանգ են ներկայացնում ծնողների, հատկապես մոր, ալկոհոլամոլությունը, վեներական հիվանդությունները, հիմնականում՝ սիֆիլիսը։ Հաստատված է նաև հղիության ընթացքում կնոջ կրած մի շարք վիրուսային հիվանդությունների (կարմրուկ, կարմրախտ, տոքսիկ գրիպ, խոզուկ, վիրուսային լյարդաբորբ) պատճառական դերը։ Պտղի համար անբարենպաստ են ապագա մոր ոչ լիարժեք սնուցումը (հղի կնոջ…

Օրգանիզմի անհատական զարգացման (օնտոգենեզ) կենսական փուլերը

Անհատական զարգացումը կամ օնտոգենեզը, յուրաքանչյուր անհատի զարգացումը՝ սկսած ձվաբջջի բեղմնավորումից մինչև նրա մահը։ Բեղմնավորումից առաջացած զիգոտը, ինչպես անսեռ բազմացման ժամանակ մայրական օրգանիզմից առաջացած ժառանգը, սկիզբ է դնում նոր օրգանիզմի անհատական կյանքին։ Օնտոգենեզը իրենից ներկայացնում է օրգանիզմի բջիջների բազմացման, տարբերակման, հյուսվածքների, օրգանների կազմավորման, նրանց գործառնությունների կարգավորման, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական ձևավորման բարդ պրոցեսների մի ամբողջ համալիր։ Այդ պրոցեսներն ընթանում են՝ մի կողմից ընդօրինակելով (կրկնելով) նախնիների առանձնահատկությունները, մյուս կողմից պայմանավորվում են այն միջավայրով, որում հանդես է գալիս ձևավորվող օրգանիզմը։ Օնտոգենեզի փուլերը…

Բջջի բաժանումը։ Մեյոզ

Մեյոզը  բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային…

Սպիտակուցների կենսասինթեզ

Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը…