Նախակորիզավորներ և կորիզավորներ

Նախակորիզավորներ Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներ: Նրանք երկրագունդը գրաված առաջին օրգանիզմներն են: Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են: Այդ պատճառով նախակորիզավորներն ունեն դասակարգման սեփական աստիճանակարգը կենդանի օրգանիզմների կայսրությունում: Նախակորիզավորներն ունեն հետևյալ կարգաբանական դիրքը կենդանի օրգանիզմների բազմազանության մեջ. Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով: Բակտերիաների բջջում բացակայում է լավ կազմավորված և հատուկ առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն նրանում պարունակվող ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց…