Ճամփորդություն Տավուշ

Ապրիլի 29–ին ընկերներով վերջապես մեկնեցինք Տավուշ եռօրյա ճամփորդության։ Սկզբում կանգ առանք Սևանում, Սևանավանքում, ապա Սևանի թերակղզում։ Խումբը բարձրացավ դեպի Եկեղեցին, իսկ մենք մի քանիսով զբոսնեցինք լճի ափով, հանկարցակի անձրևը շատ ուժգնացավ և խումբը արագ վերադրձավ դեպի երթուղի։ Հասանք Տավուշ, և առաջին հերթին որոշեցինք շարժվել դեպի Ջուղթակ վանք։ Երկար քայլելով և այդպես էլ վանքը չգտնելով որոշեցինք…