կենսաբանություն

Նախակորիզավորներ և կորիզավորներ

Նախակորիզավորներ

Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներ: Նրանք երկրագունդը գրաված առաջին օրգանիզմներն են: Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են: Այդ պատճառով նախակորիզավորներն ունեն դասակարգման սեփական աստիճանակարգը կենդանի օրգանիզմների կայսրությունում:

Նախակորիզավորներն ունեն հետևյալ կարգաբանական դիրքը կենդանի օրգանիզմների բազմազանության մեջ.
միկկ.jpg
Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով:
այմ.jpg
Բակտերիաների բջջում բացակայում է լավ կազմավորված և հատուկ առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն նրանում պարունակվող ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց որևէ սահմանազատման: Այդ պատճառով այս օրգանիզմները կոչվում են նախակորիզավորներ կամ պրոկարիոտներ:
Բակտերիալ ցիտոպլազման պատված է բջջաթաղանթով, որը կոչվում է ցիտոպլազմատիկ թաղանթ: Արտաքինից բակտերիալ բջիջը պատված է բավականին հաստ և ամուր բջջապատով: Այն կազմված է հատուկ ածխաջրերից և ապահովում է բակտերիաների բջջի կայուն ձևը:
Բակտերիաների բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով: Այն պաշտպանում է բջիջը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից` չորացումից, ցրտահարումից, քիմիական ազդեցությունից և այլն:
Բակտերիաները կարող են լինել անշարժ և ակտիվ շարժվողՇարժուն բակտերիաների բջջապատի արտաքին մակերեսին առկա են մտրակներ և թարթիչներ, որոնք ծառայում են շարժման համար:
Բակտերիաները՝ որպես հնագույն օրգանիզմներ, կենսագործում են ամենուրեք` օդում, ջրում, հողում, այլ կենդանի օրգանիզմներում: Մեկ գրամ հողում հաշվվում է մոտավորապես 3 միլիարդ բակտերիալ բջիջ:
Բակտերիաներն ունեն բազմազան ձևեր: Բակտերիալ բջջի ձևից կախված` նրանց տրվում են տարբեր անվանումներ.
  • Գնդաձև բակտերիաները կոչվում են կոկեր,
  • Զույգերով գոյակցող կոկերը կոչվում են դիպլոկոկեր,
  • Շղթա կազմողները՝ ստրեպտոկոկեր,
  • Ողկույզի պես խմբավորվածները՝ ստաֆիլոկոկեր,
  • Ցուպիկաձև կամ ձողիկաձև բակտերիաները կոչվում են բացիլներ,
  • Պարուրաձև ձգվածները` սպիրիլներ,
  • Ստորակետաձև, աղեղնաձև կամ կոր բակտերիաները կոչվում են վիբրիոններ:
789.png
Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 2030 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ: Աճելով երկրաչափական պրոգրեսիայով և շատ արագ` բակտերաները 5 օրում ամբողջովին կլցնեին երկրագունդը: Այնուհանդերձ, նրանք արագ ոչնչանում են, քանի որ անկայուն են արևի ուղղակի ճառագայթների, բարձր ջերմաստիճանի և սննդի բացակայության նկատմամբ:
размножение-бактерий.png
Բակտերիաները ձևավորել են մեխանիզմ, որի միջոցով հաղթահարում են անբարենպաստ պայմանները: Բջջի պարունակությունը սեղմվում է և հեռանում բջջաթաղանթից, իսկ դրա տակ գոյանում է նոր պատիճ՝ հաստ և բազմաշերտ: Առաջացած բջիջը կոչվում է սպոր: Այն բավական դիմացկուն է և կարող է գոյատևել տարաբնույթ անբարենպաստ պայմանների առկայության դեպքում:
Սպորներում բջջի ակտիվությունը գրեթե դադարում է, ինչի շնորհիվ դրանք կարող են դիմակայել բազում տարիներ: Տարածվելով և հայտնվելով բարենպաստ պայմաններում` սպորը վերականգնում է ակտիվ կենսագործունեությունը և վերաճում սովորական բակտերիալ բջջի:
51.jpg


Սպորագոյացումը բակտերիալ բջջում անբարենպաստ պայմաններին հարմարվելու մեխանիզմ է:


Բակտերիաները, որոնց կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին, կոչվում են աերոբ: Առանց թթվածնի գոյատևող բակտերիաները կոչվում են անաերոբ:

Կորիզավորներ

Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)[1]։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են.

  • Ժառանգական նյութը քրոմոսոմներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։
  • Ոչ բոլոր գեներն են ակտիվ։
  • Էուկարոտ բջիջներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայից սահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված է հեղուկով։ Կորիզաթաղանթի վրա կան ծակոտիներ։
  • Ունեն հետևյալ օրգանոիդները՝ 2 թաղանթ ունեցող ` միտոքոնդրումներ, քլորոպլաստներ, 1 թաղանթ ունեցող` էնդոպլազմայի ցանց, գոլջի ապարատ, լիզոսոմ։ Թաղանթ չունենեցող՝ ռիբոսոմներ, բջջային կենտրոն։
  • Բաժանվում են կորիզակիսումով։

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/...

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։

Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։

Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։

Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք[2]: Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը: Ի տարբերություն Պրոկարիոտիկ բջիջների, այս տեսակի բարդ բջիջներում կան նաև էնդոպլազմային ցանց, Գոլջիի ապարատ, միտոքոնդրիումներ և այլ օրգանոիդներ։ Կենդանական էուկարիոտիկ բջիջներում չկան պլաստիդներ, որոնք նկատվում են կենդանական բջիջների մոտ։

Էուկարիոտիկ բջիջների մյուս տարբերակիչ հատկությունը նրանց ամուր բջջապատը և խոշոր վակուոլների առկայությունն է։ Բարձրակարգ բույսերի բջիջներում բացակայում է բջջակենտրոնը կամ բջջային կենտրոնը: Սնկերի և բակտերիաների բջջապատը կազմված է ճարպանման խիտին նյութից։ Բջջում պլաստիդները բացակայում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>