Բարձունքի հաղթահարում Հաշվետվություն Ճամփորդություն

Ճամփորդություն Տավուշ

Ապրիլի 29–ին ընկերներով վերջապես մեկնեցինք Տավուշ եռօրյա ճամփորդության։ Սկզբում կանգ առանք Սևանում, Սևանավանքում, ապա Սևանի թերակղզում։ Խումբը բարձրացավ դեպի Եկեղեցին, իսկ մենք մի քանիսով զբոսնեցինք լճի ափով, հանկարցակի անձրևը շատ ուժգնացավ և խումբը արագ վերադրձավ դեպի երթուղի։

Հասանք Տավուշ, և առաջին հերթին որոշեցինք շարժվել դեպի Ջուղթակ վանք։ Երկար քայլելով և այդպես էլ վանքը չգտնելով որոշեցինք վերադառնալ։ Չնայած, ընդհանրապես չէինք հուսահատվել, քանի որ ճանապարհը հետաքրքիր էր և գեղեցիկ։ Նաև ողջ ընտացքում մեզ ուղեկցում էր մի շուն, ու համբերատար բոլորին սպասում։

Քայլքից հետո ուղևորվեցինք հյուրատուն։ Այն բոլորիս շատ դուր եկավ, հասնելուն պես բոլորս ընտրեցինք մեր սենյակները։ Հագուստը փոխեցինք և շարժվեցինք դեպի Իջևանի գինու-կոնյակի գործարան։ Այնտեղ մենք ծանոթացանք գործարանի պատմությանը, տեսանք գինու և կոնյակի արտադրման պրոցեսը։

Քիչ ուշ, այցելեցինք Իջևանի Դենդրո պարկ, որտեղ ծանոթացանք Հայաստանում հազվադեպ հանդիպող բույսերին և ծառերին։ Պարկում զբոսնելուց հետո շտապեցինք տուն։ Ընթրեցինք, շրջեցինք տան բակով և սկսեցինք խաղեր խաղալ։

Երկրորդ օրը այցելեցինք «Քարարտ» քարի մշակման արտադրամասը։ Տեսանք թե ինչպես են կտրվում և գեղեցկանում քարերի մեծ կտորները, ինչպես են պատրաստվում քարե սալիկները և այլն։ Այնուհետև գնացինք Իջևանի ԵՊՀ-ի մասնաճյուղ որտեղ մասնակցեցինք կոնֆերանսի և լսեցինք մարդկանց հաջողության պատմությունները։

ԵՊՀ շրջայցից հետո գնացինք “Արևիկ սոցիալ-կրթական կենտրոն”։ Այնտեղ ծանոթացանք կենտրոնի ստեղծման պատմությանը, դասերի ացկացվելու կարգին և ընդհանուր կրթական կենտրոնին։ Վերը նշված կենտրոնում դասերը անցկացվում էին հոգևոր կերպով։

Իսկ երրորդ օրը վերջինն էր Տավուշում, մենք բոլորս չէինք ուզում վերադարձնալ հետ։ Արթնացանք և արագ գործի անցանք։ Շարժվեցինք “Մենք ենք մեր սարերը” հայտնի ֆիլմի նկարահանված տեղանքը, և Մակարավանք։ Այնտեղ ևս ունեցանք հետաքրքիր շրջայց, ծանոթացանք պատմությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>