Հայոց լեզու

Սատկած ձին

Մի անգամ երիտասարդ հնդկացի` Սպիտակ Փետուրի որսի ժամանակ մահացավ նրա ձին, որին նա շատ էր սիրում։ Նա շատ էր անհանգստանում և կոտրատվում, ու չէր ուզում նոր ձի գնել։ Նա շատ հմուտ որսորդ էր և ցեղը տանջվում էր նրանից, որ նա չէր կարող մասնակցել նոր որսերին։

ԵՒ այդ ժամանակ ցեղապետը կանչեց իրեն և ասաց։

– Ես գիտեմ, Սպիտակ Փետուր, որ դու շատ էիր սիրում քո ձիուն։ Բայց նա ուղևորվել է երկնային երամակ։
Երբ դու գնաս նախնիների աշխարհ, դու կկարողանաս կրկին միավորվել նրա հետ և միասին որսալ նախնիների դաշտերի վրա։ Կենդանի մարդը չպետք է թամբի մահացած ձիուն։ Բայց ես տեսնում եմ, որ դու դեռ նրա վրա ցատկոտում ես։ Եթե կենդանի մարդը հեծնում է մահացած ձիուն, ապա շուտով նրա հոգին կուղևորվի նրա հետևից։ Եթե դու դեռ պատրաստ չես տեղափոխվել նախնիների աշխարհ, ապա ժամանակն է իջնել մահացած ձիուց և ընտրել նոր ձի, որը քեզ կտանի կենդանի մարդկանց աշխարհում։

Սպիտակ Փետուրը ընդմիշտ հիշեց Ցեղապետի խոսքերը և շուտով իր համար բռնեց նոր ձի, իսկ ցեղում  այդ ժամանակվանից երիտասարդներին փոխանցվում է ցեղապետի իմաստությունը . «Ձին սատկել է – իջի’ր»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>