կենսաբանություն

Սննդային կապերը էկոհամակարգում, օրգանիզմների միջև փոխհարաբերությունների տիպերը, սննդային կապերի տիպերը: Էկոլոգիական բուրգի կանոնը

Սննդային կապեր։ Յուրաքանչյուր տեսակ օգտագործում է օրգանական նյութի մեջ գտնվող էներգիայի միայն մի մասը՝ նրա տրոհումը հասցնելով մինչև որոշակի փուլի։ Տվյալ տեսակի համար ոչ պիտանի, բայց դեռևս էներգիայով հարուստ նյութերն օգտագործում են այլ օրգանիզմներ։ Այսպիսով, կենսաերկրացենոզներում էվոլուցիայի ընթացքում կազմել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաններ, որոնք հաջորդաբար նյութեր և էներգիա են ստանում ելակետային սննդանյութից։ Տեսակների առանձնյակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր։ Սննդային շղթաների օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք։

Ամենա պարզ օրինակը հետևյալն է. խոտակեր կենդանիներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան գոմաղբային դիակեր միջատներ ու նեխման միկրոօրգանիզմներ։ Բայց բնական իրադրության մեջ շղթաներն ավելի մեծ քանակի օղակներից են կազմված, քանի որ նրանց մեջ են ներգրավվում մսակեր կենդանիներ՝ գիշատիչներ և մակաբույծներ։

Օրգանական մնացորդներ առաջացնում են շղթայի բոլոր անդամների կենսագործունեության արդյունքում։ Կենսաերկրացենոզները շատ բարդ են։ Նրանցում միշտ գոյություն ունեն զուգահեռ և միահյուսված բազմազան բարդ սննդային շղթաներ, իսկ տեսակների ընդհանուր թիվը հաճախ չափվում է հարյուրներով և նույնիսկ հազարներով։ Գրեթե միշտ տարբեր տեսակները սնվում են մի քանի տարբեր օբյեկտներով և իրենք էլ սննդի աղբյուր են հանդիսանում էկոլոգիական համակարգի մի քանի անդամների համար։ Այսպիսով, ստացվում է սննդային կապերի բարդ ցանց։

TrophicWeb.jpg

Էկոլոգիական բուրգը գրաֆիկորեն արտահայտում է համակեցությունում սննդային կապերը։

     Հայտնի է էկոլոգիական բուրգերի երեք տեսակ՝ թվաքանակի բուրգ, կենսազանգվածի բուրգ և էներգիայի բուրգ։

Բոլոր էկոլոգիական բուրգերում արտահայտվում է հետևյալ կանոնը՝ ստորին սննդային մակարդակներից դեպի վերին մակարդակներ անցնելիս յուրաքանչյուր օղակում կորչում է էներգիայի մոտ ինսուն տոկոսը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>