կենսաբանություն

Կյանքի զարգացումը Երկրի վրա

Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է առաջին կենդանի արարածի հայտնվելուց մոտավորապես 3.7 մլրդ տարի առաջ (իսկ որոշ տվյալների համաձայն՝ 4.1 մլրդ տարի առաջ) և շարունակվում է մինչ օրս։ Բոլոր օրգանիզմների միջև նմանությունը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք ընդհանուր նախնի են ունեցել, որից և առաջացել են կենդանի մյուս օրգանիզմները։

Միկրոբների համայնքները և արքեյաները արքեյան դարաշրջանի գերիշխող կյանքի ձևերն էին և այդ ժամանակ էվոլյուցիայի մեծ քայլ էին։ Թթվածնային լուսասինթեզը, որը հայտնվել է, մոտավորապես, 2.5 մլրդ տարի առաջ, վերջին հաշվով հանգեցրեց մթնլորտի՝ թթվածնով հագենալուն, որը սկսվեց, մոտավորապես, 2.4 մլրդ տարի առաջ։ Էուկարիոտների ամենավաղ վկայությունները թվագրվում են՝ 1.8 մլրդ տարի առաջ, չնայած, հնարավոր է, որ նրանք ավելի վաղ են հայտնվել, և էուկարիոտների բազմազանացումը արագացել է, երբ նրանք սկսել են թթվածին օգտագործել՝ նյութափոխանակության համար։ Ավելի ուշ, մոտավորապես, 1.7 մլրդ տարի առաջ, սկսեցին հայտնվել բազմաբջիջ օրգանիզմները՝ տարբերակված բջիջներով, որոնք նախատեսված էին տարբեր գործողությունների համար։

Մոտավորապես 1.2 մլրդ տարի առաջ հայտնվում են առաջին ջրիմուռները, իսկ արդեն 450 մլն տարի առաջ՝ առաջին բույսերը։ Անողնաշար կենդանիները հայտնվել են էդիակարի դարաշրջանում, իսկ ողնաշարավորները առաջացել են՝ մոտավորապես, 525 մլն տարի առաջ՝ Քեմբրյան պայթյունի ժամանակ։

Պերմի դարաշրջանում հսկա ողնաշարավորների մեջ գերակշռում էին սինապսիդները՝ կաթնասունների, հնարավոր նախնիները, բայց պերմի դարաշրջանի իրադարձությունները (251 մլն տարի առաջ) ոչնչացրել են ծովային տեսակների 96%֊ին և ցամաքային տեսակների 70%֊ին, այդ թվում նաև սինապսիդներին։ Այդ աղետից հետո՝ վերականգնման շրջանում արխոզավրերը դարձան ամենատարածված ցամաքային տեսակները և դուրս մղեցին տերապսիդներին՝ տրիասի դարաշրջանում։ Տրիասի վերջում արխոզավրերից առաջացան դինոզավրերը, որոնք գերիշխել են յուրայի և կավճի դարաշրջաններում։ Կաթնասունների նախնիները այդ ժամանակ իրենցից ներկայացնում էին միջատակեր փոքր կենդանիներ։ Կավճապալեոգենի ոչնչացումից հետո՝ 65 մլն տարի առաջ բոլոր դինոզավրերը ոչնչացան, թողնելով իրենցից առաջացած էվոլյուցիոն մի ճյուղ՝ թռչուններին։ Դրանից հետո կաթնասունները սկսեցին մեծանալ և բազմազանանալ, քանի որ ոչ ոք չէր մրցակցում նրանց հետ։ Այդպիսի զանգվածային ոչնչացումները, հնարավոր է, արագացրել են էվոլյուցիան՝ բազմազանացման համար օրգանիզմներին նոր հնարավորություններ շնորհելու ճանապարհով։

Բրածո մնացորդները ցույց են տալիս, որ ծաղկային բույսերը հայտնվել են վաղ կավճի դարաշրջանում (130 մլն տարի առաջ) և, հնարավոր է, օգնել են փոշոտող բույսերին էվոլյուցիայի ենթարկվել։ Հասարակական միջատները հայտնվել են մոտավորապես նույն ժամանակ, ինչ որ ծազկային բույսերը։ Չնայած նրանք միջատների «ծննդաբանության» մեջ շատ քիչ տեղ են զբաղեցնում, ներկայումս նրանք միջատների քանակի կեսից ավելին են կազմում։

Մարդիկ պրիմատներից մեկն են, որոնք սկսել են ուղղահայաց քայլել, մոտավորապես, 6 միլիոն տարի առաջ։ Չնայած նրանց ուղեղի չափսը կարելի էր համեմատել մյուս հոմինիդների ուղեղ չափսի հետ օրինակ՝ շիմպանզեյի, 3 միլիոն տարի առաջ այն սկսել է մեծանալ։

Կյանքի զարգացման սկզբնական փուլում առաջին պարզ օրգանիզմները եղել են հետերոտրոֆներ: Նրանք սնվել են անթթվածին պայմաններում աբիոգեն ճանապարհով առաջացած պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմների շատացման հետևանքով առաջնային օվկիանոսում սկսեցին սպառվել օրգանական նյութերը և գոյության կռվի հետևանքով  գոյատևեցին ուժեղագույները: Օրգանական միացությունների պաշար քչանալու շնորհիվ որոշ օրգանիզմներ անցան ավտոտրոֆ սննդառության: Վերջիները բնական ընտրության ժամանակ ձեռք բերեցն հնարավոր անհրաժեշտ օրգանական նյութերի սինթեզի համար անօրգանական նյութերի սինթեզի ժամանակ առաջացած էներգիան: Այստեղից էլ առաջացավ քեմոսինթեզ հասկացությունը:

Երկրագնդի սկզբանական մթնոլորտում թթվածինը բացակայում էր, բնական ընտրության ժամանակ որոշ օրգանիզմներ  սկսեցին արեգակի էներգիայի հաշվին սինթեզում էին արգանական նյութեր և թթվածին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>