կենսաբանություն

Օրգանիզմի բնականոն զարգացման խանգարման պատճառները,

Զարգացման արատները կամ զարգացման անոմալիան օրգանիզմի նորմալ կառուցվածքի շեղում է, որն առաջանում է նարարգանդային կամ հազվադեպ դեպքերում հետծննդաբերական զարգացման շրջանում։

Հատուկ վտանգ են ներկայացնում ծնողների, հատկապես մոր, ալկոհոլամոլությունը, վեներական հիվանդությունները, հիմնականում՝ սիֆիլիսը։ Հաստատված է նաև հղիության ընթացքում կնոջ կրած մի շարք վիրուսային հիվանդությունների (կարմրուկ, կարմրախտ, տոքսիկ գրիպ, խոզուկ, վիրուսային լյարդաբորբ) պատճառական դերը։ Պտղի համար անբարենպաստ են ապագա մոր ոչ լիարժեք սնուցումը (հղի կնոջ և կերակրող մոր), ծխելը, ինչպես նաև ծնողների որոշ հիվանդություններ (օրինակ՝ մոր շաքարախտը), առանց հսկողության դեղանյութերի ընդունումը։ Առանձին դեպքերում երեխաների բնածին արատները հայտնաբերել չի հաջողվում։

Առաջացման պատճառների 40-60 %-ը անհայտ են։ Նրանք օգտագործում են «հատուկենտ բնածին» տերմինը, նշելով անհայտ պատճառ։ 20-25 % արատների համար ավելի հավանական է «բազմագործոն» պատճառը — բարդ միջավայրում։ Մնացած 10-13 %-ը կապված են արտաքին միջավայրի գործոննորի հետ։ Միայն 12-25 % արատներն ունեն գենետիկական պատճառ։

  • Ալկոհոլ

Ծնողների ալկոհոլիզմը ունի նշանակություն։ Մոր կողմից ալկոհոլի օգտագերծումը կարող է պտղի մոտ առաջացնել Պտղի ալկոհոլոյին սինդրոմը։

  • Նիկոտին

Հղիության ժամանակ ծխելը կարող է ազդել երեխայի ֆիզիկական զարգացման վրա։

  • Իոնային ճառագայթում

Ռենտգենյան ճառագայթներըռադիոակտիվ ռադիկալների ազդեցությամբ կարող են ուղղակի ներգործություն ունենան գենետիկական ապարատի վրա։ Բացի ուղիղ ազդեցությունից, իոնային ճառագայթումը ունի նաև թունավոր ազդեցություն և շատ բնածին արատների պատճառն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>