Հայոց լեզու

Գունդ թղթե ծաղիկներից

Գունդ թղթե ծաղիկներից

Այդպիսի գնդի համար անհրաժեշտ է բարակ դեկորատիվ թուղթ կամ սովորական սեղանի անձեռոցիկներ։ Չափսից կախված, այսպիսի ամանորյա զարդարանքի պատրաստումը տևում է 30 րոպե։

Անհրաժեշտ նյութերը.

  • Բարակ դեկորատիվ թուղթ
  • Մկրատ
  • Ուլունքներ
  • Սոսինձ
  • Պենոպլաստե գունդ
  • Ժապավեն

Դեկորատիվ թուղթը կտրտում ենք երկար մասերի 4 սմ լայնությամբ, և ծալում ենք դրանք երկայնքով կես։

Մասի վերջը աջ կողմից ծալու ենք եռանկյունաձև 2 անգամ, դա ապագայում կդառնա վարդ։ Հետո, Մատերով ամրացնելով վարդը, մի մասը ծալում ենք հետ, որպեսզի ստանանք եռանկյունաձև թերթիկ։

Թերթիկը փաթատում ենք վարդի շուրջը և ծալում ենք հետ հաջորդ եռանկյունաձև թերթիկը։ Շարունակում ենք այս գործողությունները մինչև թղթի վերջը, որը հետո սոսնձում ենք վարդին։

Այդ կերպ ստեղծում ենք շատ վարդեր և սոսնձում դրանք պենոպլաստե գնդին։

Ծաղիկների արանքներում սոսնձում ենք ուլունքներ և ժապավեն, որի շնորհիվ գունդը կարող ենք կախել։ Պատրաստ է՛։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>