Հայոց լեզու

Առաջադրանքներ

Բացատրի՛ր դարձվածքները` օգտվելով դարձվածաբանական էլեկտրոնային բառարանից:

Իրար սրտից ջուր խմել – իրար լավ հասկանալ,սրտակից լինել

Հազար մաղով անցկացրած – լիրբ,աներես,ընկած-ելած,զտված,մշակված

Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, կարևոր գործից ուշացող

Գլխին կրակ թափել – զայրանալ, փորձանք բերել

Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել

Կոպեկի համար մեռած –ագահ, ժլատ, գծուծ

Ուրիշի բնում ձու ածել -օգուտն ուրիշին տալ

Ոտքի կոխան դարձնել – ոտնակոխել,ոչնչացնել, տրորել

Փուշը մատից հանել – օգնել, օժանդակել

Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանի մոտենալ

 

2․Տրված  զույգ  բառերից  ընտրեցե’ք  մեկական  արմատ  և  կազմեցե’ք   մեկական  բարդ  բառ.

խոհական —  այլատարր – այլախոհ

զմայլելի  —  մեծահոգի – հոգեզմայլ

որակազրկում — բարձրաբերձ – բարձրորակ

դրամապանակ – հիմնավոր – հիմնադրամ

արշավախումբ —  հաղթական – հաղթարշավ

պատվարժան – ինքնամեծար – մեծապատիվ

3․Կազմեցե’ք   մեկական բարդ բառ`  վերջին  բաղադրիչ  դարձնելով  տրված  բառերի  առաջին  արմատները.

ցավատանջ – սրտացավ

որակազրկում – անորակ

մտավախություն – մտամոլոր

հոգատար – մտահոգ

տեսագրություն – լավատես

նենգամիտ – չարանենգ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>