Հայոց լեզու

Վարժություններ

1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել – ծերանալ
ուղտի ականջում քնած – դինջ
լուն ուղտ դարձնել – փոքր մի բան ուռճացնել
կրիայի քայլերով – դանդաղ
անկողին ընկնել – հիվանդանալ
գլուխ գլխի տալ – միասին մտածել
խելքի ծով – խելացի

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

2.Գտի′ր հոմանիշները.

Շիշ – սրվակ

սայր – շեղբ

շիրիմաքար – տապան

շեմք – սեմ

նյարդ – ջիղ

շիվ – ոստ

3. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի

  1. Մայրիկը խնամուն սիրով սուրճ հյուրասիրեց:
  2. Թոռնիկը տատիկին խնամում էր:

ներկեր

  1. Տվեք ինձ կտավ ու ներկեր։
  2. Եթե նա ներկեր գծանկարը, այն ավելի գեղեցիկ կստացվեր։

աղաց

  1. Տատիկս աղաց միսը։
  2. Նա վերցրեց աղացը և սկսեց աղալ սուրճը։

ավելի

 

  1. Ավելի պոչը կոտրվեց։
  2. Նա ավելի դիմացկուն է քան ես։

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող – դառնահամ

ալիքներով ծփացող – ալեծուփ

ինքն իրեն մոռացած – ինքնամոռաց

մտքերի մեջ մոլորված – մտամոլոր

ոսկուց ձուլված – ոսկեձույլ

կյանքը սիրող – կենսասեր

5. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:

Գերանը վաղուց էր տեղաշարժվել՝ դեռ անցյալ գարնանից հաճախադեպ տեղատարափ անձրևների ժամանակ, գուցե և ավելի առաջ, բայց պապը նոր միայն նկատեց.:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ, փոքր-ինչ  մոռացված մեղեդին թախիծով պարուրեց զինվորականի ՝ դաժան մարտերում կարծրացած հոգին և տխրեցրեց նրան:

(տխրել, մոռանալ, զինվորական, մարտ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>