Ֆիզիկա

Ինքնաստուգում

1. Ինչ է կոչվում մեխանիկական շարժում, բերել օրինակներ։

Մեխանիկական շարժում է կոչվում առարկայի տեղափոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում։ Մեխանիկական շարժման օրինակներ են՝ քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:

2. Բացատրել օրինակի վրա, թե ինչ է հետագիծը, անցած ճանապարհը, և ինչով է տարբերվում անցած ճանապարհը տեղափոխությունից։

Հետագիծ է կոչվում մարմնի հետևից թողած գիծը։ Օրինակ, ազատ անկման դեպքում նյութական կետի հետագիծ Երկրի նկատմամբ (եթե անտեսենք օրական պտույտը) կլինի ուղիղ գիծ։

Հետագծի երկարությունը ,որի հետ միասին որոշակի ժամանակահատվածում շարժվում է մարմինը ,կոչվում է անցած ճանապարհ տվյալ ժամանակահատվածի ընթացքում:

Այս նկարում պատկերված է գնդակի անցած ճանապարհը.

Անցած ճանապարհը մարմնի հետագծի երկարությունն է, իսկ տեղափոխությունը՝ սկզբնակետի և վերջնակետի հեռավորությունը։

3. Գրել արագության բանաձևը, բացատրել ինչ է ցույց տալիս արագությունը։

V = s:t

Արագությունը դա միավոր ժամանակում անցած ճանապարհն է։

Խնդիր

Հեծանվորդը 10ր-ում անցավ 3կմ:Ինչ արագությամբ է շարժվել հաեծնվորդը:

Պատասխան՝. 3կմ/10ր= 0.3կմ/ր

4. Որն է ուժերի համազորը, կազմել ուժերի համազորով խնդիր։

Համազոր ուժը դա տրված ուժային համակարգին համարժեք և այդ ուժերի երկրաչափական գումարին հավասար ուժն է։

Խնդիր

Շարժվող ավտոմեքենայի վրա հորիզոնական ուղղությամբ ազդում են շարժիչի 1.92 կՆ քարշի ուժը, 600 Ն շփման ուժն ու 450 Ն օդի դիմադրության ուժը:

Հաշվել այդ ուժերի համազորը:

Լուծում

Քանի որ 1 կՆ =1000Ն,ապա 1.92 Կն = 1920Ն

R=F1+F2 = 1920Ն + 600 Ն – 450 Ն = 2070 Ն

Պատասխան՝․ 2070Ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>