Լեզվագործունեություն 1

1․Բառախմբից առանձնացրեք գույն ցույց տվող բառերը։ Վճիտ, խաժ, զիլ, հուռթի, կաթնաթույր, ձյունափառ, մավի, ձյունաթույր, բիլ, բորբ, բոսոր, սկիհ, շամանդաղ, զմրուխտ, բաղարջ, քիվ, դեղձան, լաջվարդ, հիրիկ, տամուկ, մով, շողակն, խոյակ, փիրուզ, ձյունաճերմակ, ճարմանդ, խարտյաշ, ծավի, լազուր, ճաճանչափայլ, բամբ, կարմրուկ, կաթնագույն, գորշ, արբշիռ, նշույլ, լուրթ։ 2․Տրված արմատների կրկնությամբ բարդ բառեր կազմեք՝ հետևելով հնչյունական փոփոխություններին։ Պարապ-սարապ, մարդ-մուրդ, մանր-մունր,…