Գտի’ր սխալները:
ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ ներհակ և թյուր կարծիքներ:
բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն սյան, սրբություններից ամենանվիրականն են համարում:
գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն իր անվան հետ:
Տրված բառերի բացատրությունները գրի՛ր:
լիակատար-ամբողջովին
լիիրավ-բոլոր իրավական իրավունքներն ունեցող
տարագրություն-օտարություն
տարեգրություն-գրվածք, որի մեջ ժամանակագրական կարգով գրի են առնված պատմական դեպքերը
հավակնոտ-իր մասին մեծ համարում ունեցող, հանդուգն
հավակնորդ-որևէ բանի հավակնող մարդ
Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:
ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր-աբբա,
բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն-հովվերգություն,
գ. խակ խաղող-ազոխ,
դ. կռունկների խումբ-խորդերամ, խորդապար
Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։
երկնագույն արյուն- ազնվական ծագում,
ծոծրակը քորել-մտորել, մտածմունքների մեջ ընկնել,
կոկորդում նստել-նեղություն տալ,
ձայն բարբառո հանապատի-անարձագանք մնացած կոչ, հորդոր
Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։
Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:
յուր-իր
ալ-էլ
կը- էր
այրերուն-տղամարդկանց
զանոնք-իրենց
վարձք- վարձ