Հունվարյան ստուգատես

Հունվարյան ստուգատեսի ամփոփում

Հունվարյան ստոիգատեսի շրջանակներում մասնակցեցի «Սովորող–սովորեցնող» նախագծին։ Անցկացրեցի դասընթաց «Վիզուալ աշխարհ – Դիզայնը մեր առօրյաում» թեմայով։

Դասընթացը կայացավ հունվարի 20 ին, ժամը 13:00, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում։

Դասընթացին մենք ներկայացրեցինք դիզայնի հիմնական հիմունքները։

Ծանոթացանք վեկտորային և րաստերային գրաֆիկայի հետ, CMYK-ի և RGB-ի, Լավ և վատ դիզայնի, բրենդինգի, UI և UX-ին, գրաֆիկական ծրագրերին, հայկական դիզայնի, անհարմար բայց կոնցեպտուալ դիզայնի, սկեվոմորֆիզմի և ֆլեթ դիզայնի մասին։

Դասընթացը անցավ շատ հետաքրքիր և ակտիվ, հուսով եմ բոլորը գոհ են մնացել)

Բնագիտական դիջիթեքին ներկայացրեցի իմ ստեղծած վեբ խաղը։

Խաղը ամբողջովին ստեղծված է HTML և CSS վեբ նշագրման լեզուներով։

Խաղալու համար կարող եք անցնել այս հղումով։

Նաև շատ ուրախ էի մասնակցել իմ ընկերների, համակուրսեցիների դասընթացներին։ Օրինակ Ջուլիայի Կորեերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>